Հանդիպում ռեժիսոր Գարեգին Չուգասզյանի հետ

2 Mär

Հանդիպում ռեժիսոր Գարեգին Չուգասզյանի հետ

«2013 թվականի Հայաստանի Հանրապետության քաղաքական փետրվարը»

 

Սիրելի հայրենակիցներ,

Եվրոպայի Հայերի Համագումարը (Գերմանիայի մասնաճյուղ)  (ԵՀՀ), Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) և Համբուրգի Հայ Մշակութային Միությունը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու քաղաքական, մշակութային և հասարակական գործիչ, «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, վերլուծաբան, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, «Նախախորհրդարան»-ի խոսնակ և մի քանի ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր Գարեգին Չուգասզյանի բանախոսությանը: Տեղի կունենա նաեւ Գարեգին Չուգասզյանի Կոմիտասի մասին «Տարվա 4 եղանակները» ֆիլմի ցուցադրումը: Հայրենի մտավորականը Ձեզ կտեղեկացնի 2013 թվականի փետրվարյան քաղաքական անցուդարձը, այլընտրանքային ելքերը....

Դուք հնարավորություն կունենաք նաեւ Ձեզ հոզող խնդիրների վերաբերյալ հարցադրումեներ ուղղել բանախոսին:

Քաղաքական-մշակութային երեկոն  տեղի կունենա`

                   

Շաբաթ, 2013թ. մարտի 2-ին

2.  Armenischer Kulturverein zu Hamburg e.V.
Eiffestraße 420 (2. Stock)
20537 Hamburg
Telefon: 040 / 209 818 33

 

Մուտք`17.00

Սկիզբ`18.00

Մուտքն ազատ է, սիրով հրավիրում ենք բոլորին:

 

Հարգանքներով`

 

Եվրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճյուղ)

Գերմանահայուց Կենտրոնական Խորհուրդ

Համբուրգի Հայ Մշակութային Միություն